«Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին
«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական իշխանության թևերը կտրել, միևնույն է, նրանք կան ու շատ հաճախ համաձայն չեն Փաշինյանի գործողություններին, հայտարարություններին։ Դա բավականին վառ արտահայտվեց երեկ, երբ «գրոհեցին» դատարանները։
Մեր տեղեկություններով, իշխանությունում այս հարցի առնչությամբ տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել առ այն, որ կարիք չկա այդ տեսակ շոուներ բեմադրել, եթե դա հնարավոր է իրականացնել իշխանական լծակներով։
Ընդդիմախոսների համոզմամբ՝ այս քայլով ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ինչի ապացույցն էր դատարանների առաջ հավաքված մարդկանց սակավաթիվ լինելը։ Իշխանության «թևերից» մեկն էլ շեշտեց, որ հետագայում այս քայլի իրավական հետևանքները կարող են բավական ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, և նա դա ապահովեց»:
Մանրամասնեը թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան