Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ՎՏԲ խմբի կազմում աշխատում է 2018թ. նոյեմբերից և հանդիսանում է ՎՏԲ-ի կառավարման խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ՎՏԲ խմբի միջազգային մանրածախ բիզնեսի, թվային բիզնեսի, հաճախորդների սպասարկման, մանրածախ ցանցի կառավարման, ավտովարկավորման ու հիփոթեքի համար:
Օլեգ Սմիրնովը ծնվել է 1975 թ. օգոստոսի 7-ին: Ավարտել է Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտության բարձրագույն դպրոցը: Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Նա զբաղեցրել է «Սբերբանկ Ռոսիի”- ՀԲԸ ղեկավար պաշտոններ, 2007-2012 թվականներին ղեկավարել է Սբերբանկը Ղազախստանում: 2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մայիսյան տոներին ընդառաջ ըստ ավանդույթի մեկնարկում է «Հաղթանակ» ավանդային ակցիան
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում