Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղն» ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի պատճառով
Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղը» սերիալի վերջին մասը ԱՄՆ-ի հետ ունեցած առևտրային վեճերի պատճառով։ echo.msk.ru կայքը, հղում անելով The Wall Street Journal-ին, գրում է, որ հեռարձակումն արգելելու մասին որոշումն ընդունել է չինական կառավարությունը։ Տեղի վիդեոռեսուրսների տվյալներով, որն իրավունք ուներ ցուցադրել սերիալը, «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը Չինաստանում արդեն դիտել են 550 միլիոն անգամ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, չինական Tencent Video ծառայությունից հայտնել են, որ վերջնին սերիայի փոխարեն օգտատերերը տեսել են նախազգուշացում «ալիքի հաղորդումների հետ կապված խնդրի մասին»։
«Գահերի խաղը» ֆիլմի սեփականատեր HBO-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց կողմից որևէ խնդիր չի եղել, չինական կառավարությունն է արգելել Tencent-ին ցուցադրել «Գահերի խաղը» ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային անլուծելի վեճի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ավարտվում գրքային «Գահերով խաղը»
- Ավելի քան 1 միլիոն մարդ պահանջել է վերանկարահանել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը
- «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը Սերժ Թանկյանն է կատարել
- «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են վերանկարահանել ութերորդ եթերաշրջանը
- Հայկական դուդուկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում
- Disney. Նոր «Աստղային պատերազմներ»-ը կնկարահանեն «Գահերի խաղը» ստեղծողները
- Ով ես դու «Գահերի խաղում»
- «Գահերի խաղի» երկրպագուներն իրենց երեխաներին անվանում են սերիալի հերոսների անուններով
- HBO-ն հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի վերջին դրվագի թիզերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան