Ո՞ւր է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը
Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր տարակուսանքը հայտնեց, որ գիտաժողովին չի մասնակցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը։
«Ես այստեղ չեմ տեսնում Տնտեսագիտական թիվ մեկ բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի ուղարկվել»,- դիմելով կազմակերպիչներին ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ թեև նախապես պետք է ռեկտորի հոդվածը տպագրվեր, բայց ինչ-ինչ պատճառներով նա չի ներկայացրել հոդվածը, սակայն, ըստ նախարարի, դա չպետք է հրավեր չուղարկելու պատճառ լիներ։
Նրա խոսքով՝ գիտաժողովի ժամանակ տնտեսագետների կողմից ներկայացված բոլոր ուղերձներն, ըստ էության, ուղղված են նաև մասնագետ պատրաստող բուհին, մինչդեռ այդ բուհի ղեկավարությունից մարդ չկա։
Նախարարը հույս հայտնեց, որ հետագայում դա կշտկվի:
Գիտաժողովի կազմակերպիչներն էլ իրենց հերթին հայտնեցին՝ և Տնտեսագիտական, և Ագրարային համալսարանների ռեկտորներին հրավեր ուղարկվել է, սակայն նրանք չեն արձագանքել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում