«Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ
Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:
Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։
«Այսօրվանից մեր հաճախորդներին օդանավակայանում կընդունի մեր վաճառքի և սպասարկման նորացված գրասենյակը։ Օդանավակայանում կյանքն եռում է օրը 24 ժամ, և օրվա ցանկացած ժամին հաճախորդները կարող են մեր գրասենյակում արագ և առավել հարմարավետ պայմաններում պատրաստվել ճանապարհորդությանը, իսկ հյուրերն ու զբոսաշրջիկները՝ միացնել Հայաստանի խոշորագույն կապի օպերատորի ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում այնտեղ կարելի է նաև գնել սմարթֆոն կան այլ սարքավորում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ընկերությունից տեղեկացնում են, որ հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կապի հետ կապված ցանկացած հարցով։
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
- Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային
- Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը մեկնարկում են «ԴիզայնԼաբ. Աթոռներ» համատեղ կրթական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան