Կիևը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ
Եվրոպայի Խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանը վերադառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն:
«Մենք պետք է առավելագույնս մոբիլիզացնենք մեր խորհրդարանականներին», - ասել է Կուլեբան:
Նրա խոսքերով, Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն ԵԽԽՎ պատվիրակության լիարժեք աշխատանքը, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին վերադառնալ:
Նա նաև ավելացրել է, որ խորհրդարանականների «մոբիլիզացիան» անհրաժեշտ է՝ չնայած Գերագույն ռադայի առաջիկա ընտրություններին:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել էր քվեարկության ու մի շարք այլ իրավունքներից 2014թ․-ին՝ Ղրիմի «անեքսիայից» հետո։ ՌԴ պատվիրակները դրանից հետո հրաժարվեցին մասնակցել ԵԽԽՎ նիստներին, վերջին 2 տարում էլ ՌԴ-ն հրաժարվեց հատկացումներ կատարել ԵԽ բյուջե, որը տարեկան կազմում է ԵԽ բյուջեի մոտ 10 տոկոսը՝ 33մլն եվրո։
Օրերս, սակայն, Հելսինկիում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի նախարարական ժողովի ժամանակ ընդունված փաստաթղթում նախադրյալներ են ստեղծվել ԵԽԽՎ՝ ՌԴ պատվիրակության վերադարձի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին