Մարուքյանը հրապարակել է ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՉՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵԼՔԵՐՆ Ու ՄՈւՏՔԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈւ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅԱՆ Ու ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
կ ո չ է ա ն ու մ
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի
- «Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք