Տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է. Տիգրան Խաչատրյան
Կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունք է համարվում այն, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է և մրցակցային պայմանները հավասար են: Այս մասին այսօր ԳԱԱ-ում կազմակերպված «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ այս երկու կարևոր նախադրյալները տնտեսավարողների համար պետք է լինի այն հիմնական ազդակը, որ ժամանակն է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ժամանակն է դառնալ մրցունակ, ինչպես նաև ժամանակն է երկարաժամկետ առումով ամրապնդելու դիրքերը թե ներքին, թե արտաքին շուկաներում։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է մնալ մեկ մարդու հաշվով ամենաքիչ էլեկտրաէներգիա արտադրող և սպառող տնտեսություններից մեկը։ «Էլեկտրաէներգիայի սպառումը մեր երկրում մեկ շնչի հաշվով տարեկան կազմում է մոտ 2500 կՎտ/ժ, ինչն անգամ ԱՊՀ պետություններում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Այսինքն՝ մենք խնդիր ունենք շատ ներդրում կատարել այս ոլորտում»,- ընդգծեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւր է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը
- Հայաստանի գիտական հանրությունը պետք է ներգրավված լինի երկրում կատարվող պրոցեսներում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում