Բուքերյան մրցանակի 2019-ի դափնեկիրը
Օմանից գրող Ջոհա Ալհարթին դարձել է 2019 թվականի Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) դափնեկիր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրան մրցանակ է շնորհվել «Երկնային մարմիններ» (Celestial Bodies) գրքի համար։ Մրցանակը, որը կազմում է 50 հազար ֆունտ ստերլինգ, «որով գնահատվում է ամբողջ աշխարհում թարգմանված գեղարվեստական լավագույն գործերը», հավասարապես բաժանվել է Ալհարթիի և թարգմանիչ Մերիլին Բուտի միջև։
«Ջոհան Ալհարթին Օմանից առաջին կին վիպասանն է, որի աշխատանքը թարգմանվել է անգլերեն, Պարսից ծոցի երկրներից առաջին հեղինակը, ով ստացել է մրցանակ»,- նշված է նշված է մրցանակաբաշխության կայքում։
Բուքերյան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հարակից հրապարակումներ`
- Բուքերյան մրցանակի դափնեկիրը
- Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
- Ջորջ Սոնդերսը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր
- Բուքերյան մրցանակը ստացել է Փոլ Բիտտին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան