Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է նախագահի հրամանագրում։