Արսեն Կարապետյան. Քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս մշակութային հուշարձանների նոր ցուցակ, մենք նախաձեռնենք
Երևանի ավագանու նիստում հաստատվեց Նոր Նորք վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագիծը։ Այն ներկայացրեց «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը։ Նա նշեց, որ Երևան քաղաքի զարգացման ծրագրով նախատեսված է մշակել Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծ, բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված են։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հարցրեց, թե մյուս վարչական շրջաններում գոտևորում անցկացնելու կարիք չկա՞ և ի՞նչ կտա գոտևորումը քաղաքացիներին։ Ս. Օհանյանն ասաց, որ 2005 թվականին մշավկված գլխավոր հատակագծի հաստատումից հետո մշակվել են Երևանի վարչական շրջանների տարբեր հատվածների գոտևորման նախագծեր։ 2018 թվականին մշակվել է Զեյթունի գոտևորման նախագիծը, փորձաքննության փուլում է, Նոր Նորքի գոտևորման նախագիծը մշակումից հետո կմնա միայն Նուբարաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների գոտևորման նախագծերը։
«Ի՞նչ է ենթադրում գոտևորման նախագիծը։ Այն հանդիսանում է քաղաքի զարգացման գլխավոր հատակագծի հաջորդ փուլը ի դեմս տարածական պլանավորման փաստաթղթերի։ Գոտևորման նախագիծն առավել մանրամասնում է գլխավոր հատակագծով նախատեսված քաղաքի ռազմավարական ուղղությունները»,- ասաց «Երևաննախագծի» ղեկավարը։
«Իմ քայլը» խմբակցությանից ճարտարապետ Արսեն Կարապետյանն իր ելույթում նշեց, որ այդ փաստաթուղթը պետք է դառնա սահմանափակումների և զարգացման ծրագիր։
«Եթե պարզ նշենք բոլոր սահմանափակումները, համոզված եմ, որ Հայաստանում շինարարական բում է տեղի ունենում, եթե մարդիկ հասկանան՝ ինչ կարելի է անել, ինչ ոչ»,- ասաց նա։
Արսեն Կարապետյանի խոսքով, գոտևորման նախագծում պետք է լինի մշակութային հուշարձանների ցուցակը։
«2004 թվականին ընդունված ցուցակը ոչ թե մշակույթի հուշարձանները պաշտպանելու, այլ մշակույթի հուշարձաններից կառուցապատողներին պաշպանելու համար էր արվել։ Առաջարկ ենք ներկայացրել, նույնիսկ քաղաքապետին ենք հանձնել, որպեսզի քանի մշակույթի նախարարությունը մեզ չի տալիս նոր ցուցակ, մենք նախաձեռնենք։ Մենք իրավունք ունենք դիմել նախարարություն նորահայտ հուշարձանների ցուցակով։ Դրանով մեզ կապահովագրենք այն խնդիրներից, որոնք առաջանում են։ Մենք ոչ մի օրինական ճանապարհ չունենք մերժել շինարարությունն այն շենքի վրա, որը համարում ենք արժեքավոր, բայց հուշարձանների ցանկում չէ»,- ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ որ քանդվել է, հնարավոր չէ վերականգնել. Ճարտարապետ
- Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
- Նախազգուշացում. Հուշարձանների տարածքում վերանորոգում իրականցնելիս պետք է համաձայնեցնել նախարարության հետ
- Հայտարարվել է 2018-ին վերականգնվելիք ևս վեց հուշարձանների մրցույթ
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Հուշարձանների ցուցակը՝ Պեպոյի բարաթ
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- «Տեխնիկապես չեմ պատկերացնում». Մշակույթի նախարարը՝ ԱԺ-ի կողմից հուշարձանների ցուցակի հաստատման մասին
- «Զվարթնոցի» հին շենքը ներառել պահպանվող հուշարձանների ցանկում. Դիմում` Մշակույթի նախարարությանը
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները