Սաակաշվիլու դատավճիռն անփոփոխ է մնացել
Վրաստանի Գերագույն դատարանը նախօրեին չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ չեղյալ հայտարարել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել են Գլխավոր դատախազությունից։
Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սաակաշվիլու դեմ միանգամից մի քանի գործ է հարուցել՝ անձնական շահերի համար պետական միջոցների վատնում, պաշտոնեական դիրքի չարաշահում 2007 թ. նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու ժամանակ, պատգամավորին ծեծելու և Գիրգվլիանիի սպանության համար։ 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել «պաշտոնական դիրքը չարաշահելու» հոդվածով։ Նա ներում է շնորհել բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կապված են եղել սպանության գործի հետ՝ այդպիսով ազատելով նրանց պատասխանատվությունից։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի դատարանը հեռակա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլուն
- Կողմնակիցները Սաակաշվիլուն ազատ են արձակել