Չեմ բողոքարկելու. Սանասարյան
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ՊՎԾ ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է.
«Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը՝ որոշել ենք.
դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։
Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած ճգնաժամը չստանա իր տրամաբանական հանգուցալուծումը, այն է՝ վարչապետի կողմից նշված միջոցառումները չիրականացվեն հավուր պատշաճի, և մենք չունենանք լեգիտիմ, հասարակության վստահությունը վայելող և արդար դատարան, այն չի կարող հանդիսանալ անձի խախտված իրավունքները վերականգնող մարմին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Հարակից հրապարակումներ`
- Այլ կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի. Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ
- Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ԱԱԾ-ն կարող է «գործ սարքել» Սանասարյանի վրա
- Վանեցյան. Եթե պարզվի, որ Սանասարյանի քրգործում թույլ են տրվել ապօրինություններ, պատասխան կտամ (factor.am-ի եթերից)
- Սանասարյան. 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել
- Գոռ Աբրահամյան. Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից
- Սանասարյանը չհերքեց, որ կոստյումը «Ստեֆանո Ռիչի» է
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները