Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը
Հինգ աղբատար մեքենաները, որոնք վերջերս ձեռք բերեց Երևանի քաղաքապետարանը, այսօր սկսել են աղբը հավաքել մայրաքաղաքի վարչական շրջաններից։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 18, 19 և 22 տոննա բեռնատարողությամբ մեքենաները աղբը կհավաքեն այն հատվածներում, որտեղ անհրաժեշտություն կլինի։
Համապատասխանաբար, աղբահանության օպերատորի թերացման պատճառով քաղաքապետարանի աղբատարերի օգնությամբ տարված աշխատանքների ծավալի չափով օպերատորին տրամադրվելիք գումարից պահումներ կարվեն։ Քաղաքը նախատեսում է ձեռք բերել ևս շուրջ 20 աղբատար մեքենան և մի քանի հազար աղբաման։
Այսպիսով, Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը փաստացի կդառնա աղբահանության երկրորդ օպերատորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան