Առաջին 10 խաղադաշտերը կառուցվելու են Վայոց Ձորի մարզում
Մայիսի 23-ին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կայցելի Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարության ընթացքին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մելիքբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք մարզերում սիրողական ֆուտբոլի մարզադաշտեր են կառուցում` 40 մետր երկարությամբ և 20 մետր լայնությամբ արհեստական խոտածածկով և ցանկապատերով:
«Առաջին` հետազոտական փուլն արդեն ավարտվել է: Առաջին 10 խաղադաշտերը կառուցելու ենք Վայոց Ձորի մարզում, արդեն ընտրվել են բնակավայրերը, հանդիպել ենք մարզպետի, համայնքապետերի հետ ու քննարկել բոլոր մանրամասները:
Ծախսերի հիմնական մասը` ֆունդամենտը, դաշտը, արհետստական խոտածածկերի տեղափոխումը Հոլանդիայից, կատարվելու է ՀՖՖ-ի հաշվին: Ներդրում է ունենալու նաև համայնքը, կառուցելու է ցանկապատն ու գուցե` երկու լույս: Այդ 10 խաղադաշտերն օգտագործվելու են սիրողական մրցաշարերի, մասսայական ֆուտբոլի համար, որից հետո մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք այլ մարզերի վրա»,- ՀՖՖ-ի հետ զրույցում նշել էր Արմեն Մելիքբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա