Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը
Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի բջջային հեռախոսահամարների վաճառքի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ երկրորդ փուլի շրջանակում ընկերությունն անցկացնում է առցանց աճուրդ bid.beeline.am կայքում, որտեղ տեղադրված են այն պրեմիում հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտել առաջին փուլի ընթացքում։ Աճուրդը կտևի մինչև մայիսի 22-ը, ժամը 23։59։
«Այսօր վաղ առավոտյան ավարտվեց պրեմիում հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլը՝ ֆիքսված գներով և այժմ հայտարարում ենք երկրորդ փուլի՝ բաց առցանց աճուրդի մեկնարկի մասին։ Բոլոր հեռախոսահարների գները զգալիորեն իջեցվել են, և մեկ օրվա ընթացքում մեր բոլոր հաճախորդները կարող են իրենց հավանած հեռախոսահամարները գնել բաց աճուրդի պարզ և թափանցիկ պայմաններում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ավելի մանրամասն աճուրդի անցկացման կանոններին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
- Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային
- Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում