Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը
Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում գտած Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Reinforcement Learning-ը արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:
Աշխատարանի նպատակը ուսանողներին Reinforcement Learning-ի մասին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելն է: Դրա վերջում ուսանողները կկարողանան համակարգչային խաղերի համար գրել ամենաժամանակակից ալգորիթմներ և կունենան այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:
«Նմանատիպ դասըթնացները մեր ուսանողներին հնարավորություն են տալիս իրական աշխատանքային փորձառություն ստանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ», - ընդգծել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Հայաստանն ու հայ երիտասարդներն ունեն ահռելի մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր երեխաներին ընդամենը պետք է տալ սովորելու և իրենց ընդունակությունները զարգացնելու հնարավորություն։ Վստահ եմ, որ այս տեսակ դասընթացները և աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ կտան, այլ նաև կոգեշնչեն», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց աճուրդը
- «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ
- Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ում մեկնարկել է 033 կոդով պրեմիում համարների առցանց վաճառքը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը
- Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային
- Beeline-ը մեծացրել է շարժական ինտերնետի ծավալները «Սմարթ» սակագնային փաթեթներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան