«Այսօր կրակ էիր։ Շնորհակալություն». Մխիթարյանը՝ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանին
Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում էր` Ալբերտ հոլում, կայացել է աշխարհի ամենահայտնի ջութակահարներից մեկի՝ լիբանանայ Արա Մալիքյանի համերգը՝ միջազգային համերգային շրջագայության շրջանակներում։ Հենց այս համերգն էլ առիթ է հանդիսացել 2 հայտնի հայերի հանդիպման։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնացել է համերգին, լուսնկար հրապարակել ու կիսվել տպավորություններով։
«Իրական կյանքում քեզ հետ հանդիպելն իսկական երջանկություն է, Արա Մելիքյան։ Այսօր կրակ էիր։ Շնորհակալություն անհավանական համերգի համար», – գրել է Մխիթարյանը։
Դատելով լուսանկարի մեկնաբանություններից ֆուտբոլիստի երկրպագուները այդքան էլ լավ չեն ճանաչում երաժշտին, ում համերգները անվանում են փառահեղ խելահեղություն և բացարձակ ազատության տոն։ Նրան շփոթել են ֆրանսիացի ֆուտբոլիստ Մատեո Գենդուզիի հետ։
Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չեն խանգարել նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։
Նրա առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։ Հետագայում նա շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։
Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում առաջին մրցանակ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987 թվական) Պաբլո Սարասատեի (Պամպլոնա, 1995 թվական)։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի (Ջենովա), Զինո Ֆրանչեսկատիի (Մարսել), Ռոդոլֆո Լիպեզեր (Գորիցիա), ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական մրցույթներում: 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական կատարման համար:
Արան նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում:
Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին