«Ժամանակ». Մարզպետին արձակուրդ ուղարկելու պատճառը հնարավոր է՝ նրանից ազատվելու ցանկությունն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում:
Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդի է գնացել, որպեսզի օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին:
Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա