Արմեն Աշոտյան. Ինչպես իշխանական ագիտպրոպը մեկնաբանեց Սվիտալսկու խոսքերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին ու դրանց վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների ու կողմնակիցների մեկնաբանություններին։
«Երեկ տեղեկատվական դաշտը ողողվեց Նիկոլ Փաշինյանի վերջին գորոծողությունները դատապարտող և իրենց անհանգստությունն արտահայտող հայտարարություններով, որոնք արել էին տաբեր միջազգային կառույցներ՝ ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԺԿ և այլն:
Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաև Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում իշխանական ագիտպրոպը փորձեց դարձնել վերջին օրերին Հայաստանի միջազգային հեղինակությանը Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասի սփոփման քարոզչական սպեղանի:
Իհարկե, դեսպանի այդ հայտարարությունը ամենակոշտերից չէր, սակայն իշխանական մակարոնները իրենց ականջներից հեռացած ու դիվանագիտական հաղորդագորւթյունները կարդալ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ՝
1. ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստնում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով և ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:
2. Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
3. Դեսպանն այս համատեքստում հատուկ հիշեցրեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին, պարզ ակնարկելով նաև, որ փաստացի համաձայնագիրը դեռ մնացել է թղթի վրա և կառավարությունը այն կյանքի կոչելու համար լուրջ քայլեր դեռևս չի նախաձեռնել:
4. Նիկոլ Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձային շեշտադրումները հստակ էին և գալիս էին լրացնելու միջազգային դերակատարներից մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները:
Հ.Գ. Ի դեպ, որքանով տեղյակ եմ, ԵՄ դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրանում այս տարի:
Վստահ եմ, որ Եվրոպական միությունը լավ է գիտակցում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման համար բանիմաց, անձնական նախընտրություններ և կանխակալ վերաբերմունք չունեցող, ԵՄ օրակարգը զանազան այլ դերակատարների ու հիմնադրամների օրակարգերից տարբերող և պրոֆեսիոնալ դեսպանի նշանակման կարևորությունը»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան