«Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով
«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարություններով են ողջունել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը բաց թողելու որոշումը։ Մխիթարյանը մարզման ժամանակ հայտնել է իր թիմակիցներին, որ նրանց հետ չի մեկնելու Բաքու։
«Արսենալը» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Չնայած ադրբեջանական կողմից, ՈւԵՖԱ-ի հավաստիացումներին, որ հայ ֆուտբոլիստի անվտանգությունմ ապահովված կլինի, կայացվել է նման որոշում։
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո, որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին»,- նշված է «Արսենալի» հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում:
Հ. Մխիթարյանը արդեն երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
- Ոչ մի խնդիր չի լինի անվտանգության ապահովման առումով. Մամեդովը՝ Մխիթարյանի Բաքու մեկնելու մասին
- The Times. Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի
- «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
- Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
- Ադրբեջանի ԱԳՆ. Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչ խաղին
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- Նաև սպորտը՝ Ադրբեջանի պետական քաղաքականության զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին