Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նա ծրագրում էր ելույթ ունենալ իր ծննդյան 100-ամյակին՝ 2024 թվականի մայիսի 22-ին, սակայն...
Նա 94 տարեկան էր, ու շարունակում էր ելույթ ունենալ աշխարհի տարբեր բեմերում ու շարունակ ավելացնել իր երկրպագուների շարքերը, սակայն...
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան։ Շատ-շատերն կցանկանային այսօր անձամբ շնորհավորել նրան, սակայն...
Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- այսպես է նկարագրել իր անցած ուղին Շառլ Ազնավուրը, ով չնայած այդ դժվարություններին, համաշխարհային համբավ է ձեռք բերել, ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ, արժանացել մրցանակների, պարգևատրվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
- «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
- Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգին
- Ազնավուրին նվիրված երևանյան համերգին լինելու են անակնկալներ
- Մայիսի 26-ին կկայանա հուշ-երեկո նվիրված Ազնավուրի 95-ամյակին
- Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է
- Փարիզում հրդեհել են Ազնավուրի սիրած ռեստորանը
- Սայաթ-Նովայով, Խաչատրյանով, Փարաջանովով, Ազնավուրով և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը. Զուրաբիշվիլի
- Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին. Նիկոլա Ազնավուր
- Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին
- Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել
- Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը
- Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հանրությունը
- Ախալցխայի փողոցներից մեկն Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
- Ազնավուրի դուստրը հրապարակել է հոր մահից առաջ վերջին նկարը
- Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ