Իրավունք 12:59 22/05/2019 Հայաստան

Փորձագետ. Երկրի տնտեսությունն իր վրա չպետք է զգա ԱԱԾ շունչը

«Մենք ունենք երևույթներ, երբ ԱԱԾ-ն փորձում է ինֆորմացիոն դաշում ինչ-որ ազդեցություն գործել,  ներդրումների դաշտ մտնել։ Այս պարագայում բացարձակապես անհասկանալի է դառնում այդ պրոցեսների և Հայաստանում ակնհայտ երևացող  ժողովրդավարեցման պրոցեսների կապը։ Տպավորություն է, որ երկու տարբեր երկրներում տեղի ունեցող պրոցեսներ են»,- «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկմանն ասաց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա կարծիքով, քանի դեռ ԱԱԾ-ն ունի օրենքով սահմանված այն լիազորությունները, որոնք ունի, ԱԱԾ ղեկավար պետք է լինի մարդ, ով հասարակության, նաև իրավապաշտպան հասարկության կողմից վստահություն է  վայելում։ Նա նշեց, որ ԱԱԾ-ից քննչական  ֆունկցիաները պետք է փոխանցվեն քննչական կոմիտեին,  ԱԱԾ-ից սահմանապահ զորամիավորումը պետք է փոխանցվի ներքին գործերի նախարարությանը, ԱԱԾ-ն հակակոռուպցիոն որևէ ֆունկցիա չպետք է ունենա, պետք է փոխանցվեն դրանք հակակառուպցիոն մարմնին։

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի զուտ հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ոչ այլ ինչով»,- ասաց Դ. Իոաննիսյանը։

Քննարկմանը ներկա «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ համամիտ է, ԱԱԾ ֆունկցիաները պետք է կրճատել, բայց կարծում է, որ  սահմանապահ զորքերը պետք է տրամադրվեն ոչ ներքին գործերին, այլ պաշտպանության նախարարությանը։ 

«Սակայն սա ապագայի հարց ենք քննարկում, կառավարության կառուցվածքն, ըստ էության,  հաստատվեց, նաև ի հակառակ այն խոստումների, որոնք տրվել էր  մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ դրանք լինելու են նախարարություններ, նաև  ՔՊ-ի մոտեցումն էր մինչև հեղափոխությունը, կարծում եմ հեղափոխության առաջին ամիսներին էլի նույն մոտեցումը կար, հետո, չգիտես ինչու, փոխվեց»,- ասաց նա։

Հ. Խուրշուդյանի կարծիքով, պատճառն այն է, որ  փակ համակարգերի  դեպքում կադրային լուրջ փոփոխություններ անելը դժվար է, բացի, երևի, առաջին դեմքերից։

«Նոր իշխանությունը ստիպված այդ համակարգերի ղեկավարների ընտրեց համակարգերի ներսից, կոմպրոմիսի գնաց այդ համակարգերի հետ։ Նիկոլ Փաշինյանը խնդիր դրեց, որ սկսեն սպասարկել նոր քաղաքականությունը։ Բնականաբար, առերևութ համաձայնվեցին, բայց ինչքան տևեց։ Էյֆորիայի շրջանում այդ համակարգը պետք է իրականացներ այդ քաղաքականությունը։ Ակտիվ շրջան էր, բայց հիմա արդյունավետությունը ոչ միայն շեշետակի նվազել են, հիմա այնպիսի քայլեր են ձեռնարկվում, որոնք  հակասում են այդ քաղաքականության ոգուն»,- նշեց նա։

Հ. Խուրշուդյանի կարծիքով, վեթթինգ պետք է իրականացնել նաև ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատախազությունում, հասկանալու, թե այնտեղի պաշտոնյաները որտեղից են կուտակել այդ հարստությունը,  ինչ կապերի մեջ են նախկին իշխանության բարձրաստիճան անձանց հետ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը համաձայն չէ  սահմանպահ զորքերը ԱԱԾ համակարգից դուրս բերելուն։ Նրա կարծիքով, նման խոսակցությունները մակերեսային վերլուծության արդյունք են, որովհետև սահմանապահ զորքերի խնդիրներից մեկը հենց հետախուզական գործառույթի իրականացումն է։  Նա նաև համաձայն չէ, որ ներքին գործերի կամ ոստիկանության համակարգում ներքին զորքեր պետք է լինեն. «Ոստիկանության  խնդիրը հասարարական կարգի պաշտպանությունն է։ Մենք գիտենք, թե ներքին զորքերն ինչ նպատակների են հիմնական օգտագործվել»։

«ԱԱԾ-ին պետք է  հեռու պահել տնտեսությունից այնքանով, որքանով չի առնչվի ԱԱԾ հարցերին,  այսինքն երկրի տնտեսությունն իր վրա չպետք է զգա ԱԱԾ շունչը։ Սա  բերում է  տնտեսության մեջ անկայունության, բնականաբար, օտարերկրյա ներդրումների տեսանկյունից բավականին  լուրջ  խոչընդոտներ կարող են առաջ բերել։ ԱԱԾ գործունեությունը պետք է լինի հրապարակային, թափանցիկ, բայց ոչ այնպիսի միջոցառումների իրականացման եղանակով,  որ հասարակությունն անընդհատ զգա այդ ծառայության գործունեության ուղղությունները»,- ասաց փորձագետը։

Հ. Մարտիրոսյանը նշեց պատճառը, թե ինչու հասարակությունն այսօր տարբեր իրավապահ  կառույցների նկատմամբ ունի անվստահության բավականին բարձր աստիճան.  «Խոսքը գործընթացների թափանցիկության  և դրանում նաև կոռուպցիոն ռիսկերի մասին է։ Օրինակ քննարկվում է  ակտիվների վերադարձի խնդիրը, այսքան գումար նվիրաբերեցին, գումարներ տրամադրեցին պետությանը։ Որոնք են սրանց իրավական գործընթացները։  Հենց պարզաբանեն, թե իրավական գործընթացները որոնք են, նվիրատվությունների, գումարների վերադարձն  ինչ իրավական տրամաբանությամբ են ընթանում, հասարակության վստահությունը, բնականաբար, կբարձրանա»։

Նա ասաց, որ ԱԱԾ համակարգից  քննչական ստորաբաժանման դուրս բերումը պետք է դիտարկել այսօր ընթացող գլոբալ ծրագրերի շրջանակում։

«Արդյոք  պետք է մեր նախաքննական մարմինները լինեն նաև օպերատիվ ծառայություններ իրականացնող մարմինները, պետք է հասկանալ, քննչական կոմիտեն պատրա՞ստ է ընդունել այդ կառույցը, թե ոչ, հնարավորություն ունի՞ սպասարկել այն խնդիրները,  որոնք ԱԱԾ քննչական ստորաբաժանումն է անում։ Մինչև այս  հարցերին պատասխաններ չտրվեն, մի մարմնից այդ գերատեսչությունը հանել ու տեղափոխել այլ մարմին, կոպիտ սխալ կլինի»,- նշեց փորձագետը։

Հ. Մարտիրոսյանի խոսքով. պետք է  խորհրդարանական վերահսկողություն հաստատվի կոնկրետ ուժային կառույցների նկատմամբ,  հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցում է  կատարել խորհրդարանական  կառավարման։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}