Ցանկության դեպքում Փաշինյանը Հանրապետության հրապարակը նորից կլցնի. Ալեն Սիմոնյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այն կարծիքն չէ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչը վատ է ընդունվել միջազգային կառույցների կողմից։
«Տեսաք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմության արձագանքին, դա շոկային էր, էմոցիոնալ և պահի տակ։ Նույն ընդդիմությունը երևի դեռ չի ընկալել, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, և ոչ միայն գործադիրը և օրենսդիրը, այլև դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ, Ալեն Սիմոնյանը ասաց, որ հեղափոխության օրերին էլ ՀՀԿ-ն ասում էր, որ հրապարակում քիչ մարդ կա։
«Մենք քայլարշավը սկսեցինք 10-13 հոգով։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն, քանի որ մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ որևիցե միջամտություն դատական համակարգին չկա, դա քաղաքական ակցիա էր. «Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել նաև հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան