Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը
Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Մայիսի 22-ին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան։ Մեծանուն արտիստի ծննդյան օրը և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
- Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ կանցկացվեն
- «Շառլ Ազնավուր, արտիստը և հայը»
- Շառլ Ազնավուրը միշտ երազում էր խաղաղության մասին. Նիկոլյա Ազնավուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան