«Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս
Լոնդոնյան «Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի ավելի քան 6000 տոմս։ Ռիա նովոստին, հղում անելով Times-ին, գրում է, որ ակումբները չեն կարողացել իրացնել տրամադրված տոմսերից կեսից ավելին. «Արսենալը» վաճառել է շուրջ 3500 տոմս, «Չելսին»՝ 2000։ Պատճառը ավիատոմսերի բարձր գինն է, խաղի մեկնարկի ուշ ժամը, Բաքվի հյուրանոցները կտրուկ բարձրացրել են ծառայությունների գինը։
Եթե ակումբները չկարողանան իրացնել իրենց տոմսերն ու վերադարձնեն, դրանք կվաճառվեն տեղի երկրպագուների համար։ Ներկա պահին վաճառվել է խաղի ընդհանուր 23 հազար տոմս։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալը» պայքարելու է «Չելսիի» դեմ:
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալի» ֆուտբոլիստները Մխիթարյանի որոշումն ընդունել են ծափահարություններով
- Մխիթարյանը չի մեկնի Բաքու
- «Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
- Կլոպ. Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է հասնել Բաքու
- ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա
- Մեկ երկրից 4 թիմ կխաղա Եվրագավաթների եզրափակիչներում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին