Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում
Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը:
AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից:
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամ: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա