«Գահերով խաղի» լավագույն սերիան
«Գահերով խաղը» ֆիլմի երկրորդ եթերաշրջանից «Սև ջուր» էպիզոդը ճանաչվել է սերիալի ամենալավ սերիան։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտնում է The Guardian-ը։ Փորձագետների կարծիքով, այդ սերիան «կատարյալ հեռուստատեսային ժամ է»։
Երկրորդ տեղում է երրորդ եթերաշրջանից «Կարմիր հարսանիք» սերիան։ Լավագույն եռյակը ամփոփում է «Գահերով խաղի» վեցերորդ եթերաշրջանից «Բասթարդների մարտը» սերիան։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Վերջին սերիան ցուցադրվել է մայիսի 19-ին։
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։
Հարակից հրապարակումներ`
- Էմիլիա Քլարկը «Գահերով խաղից» առաջ լսել է Հիտլերի ելույթները
- Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղն» ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի պատճառով
- Ինչպես է ավարտվում գրքային «Գահերով խաղը»
- Ավելի քան 1 միլիոն մարդ պահանջել է վերանկարահանել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը
- «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը Սերժ Թանկյանն է կատարել
- «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են վերանկարահանել ութերորդ եթերաշրջանը
- Հայկական դուդուկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում
- Ով ես դու «Գահերի խաղում»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան