Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը
«Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի իրականացնելու երկիրի ու մեզանից յուրաքանչյուրի համար այքան ցանկալի խորքային, բովանդակային, իսկապես հեղափոխական փոփոխություններ։ Ի՞նչ ունենք այսօր»,-Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում իր ելույթում հարց հնչեցչեց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա անդրադարձավ «երկրում առկա ու օրեցօր անհանդուրժելի դարձող» ատելության ու թշնամությանը, ասաց, դրանք այլևս սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը։
«Սոցիալական պետություն, սեր և համերաշխություն։ Ահա այսպիսի կարգախոսներով եկավ իշխանությունը։ Այսօր բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել նրանք։ Ամիսներ առաջ, երբ հրապարակ նետվեց սևերի ու սպիտակների կարճամիտ որակումը, փորձեցինք բացատրել նոր իշխանության եկած երիտասարդների անփորձությամբ ու կարճամտությամբ, բայց ավաղ, մենք սխալ էինք։ Հետագայում պարզվեց, որ դա ոչ թե կարճամիտ ու րոպեական դրսևորում է, այլ քաղաքական մտածված վարքագիծ, որը շարունակում է ունենալ իր մերժելի դրսևորումները՝ փողոցային արդարադատություն, հեռախոսային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին սողուներ, բորենիներ, շակալներ անվանարկում, և ամենասարսափելին՝ թշնամիների փնտրտուք Արցախում, և այս ամենը աննահանջ, ագրեսիվ մոլուցքով»,- ելույթում ասաց դաշնակցական գործիչը։
Նա կոչ արեց երիտասարդ քաղաքական «գործիչներին», իշխանություններին գիտակցել, որ կուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի հոգեբարոյական մթնոլորտն է, բաժանարար գծեր քաշելով, պետությունը կորցնում է իր մարտունակությունը, ջլատում ոգին։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք
- Գեղամ Մանուկյան. Առաջին անգամ հանրահավաք է հրավիրվում՝ իշխանությունների լրջանալու կոչով