«Հակահայկականությանը վերջ է դրվելու». Տեր կանգնենք Քարահունջին
«ՀՀ մշակույթի փոխնախարար Tigran Galstyan-ը Քարահունջի հարցի վերաբերյալ վերջերս ասաց, որ իր կարծիքով դա ավելի շատ անձնական խնդիր է, նկատի ունենալով Հերունու ազգականներին։
Պարոն Գալստյան, ուզում եք ասել, որ այս պահին մեր առցանց ստորագրահավաքը ստորագրած մոտ 8000 մարդիկ և սույն էջի մոտ 2500 հետևորդները, արտասահմանից և ՀՀ-ից իրենց անհանգստությունը արտահայտող բազմաթիվ անհատները և խմբերը Հերունու ազգականնե՞րն են։
Ի դեպ, Քարահունջի պահպահման քաղաքացիական շարժման մասնակիցների կողմից վարչապետին ուղղարկված վերջին նամակը (որին, ի դեպ, Դուք եք պատասխանել) ստորագրված էր 100 անձանց և 11 ՀԿ-ների կողմից, որոնց թվում չկար Պարիս Հերունու ոչ մի ազգական։
Իրականում, փոխնախարարի պահվածքի մեջ ոչ մի զարմանալի բան չկա․ դա հայտնի տեղնոլոգիա է, որի նպատակն է արժեզրկել մի խնդիր, փորձ անելով այն տեղափոխել անձնական հարթակ, և/կամ ընդհանրապես շեղել այլ ուղղությամբ, ինչպես անում են Աշոտ Փիլիպոսյանը և Պավել Ավետիսյան-ը՝ «Դա աստղադիտարան չէ» թեմային անդրադառնալով, ինչը իրենց համար միակ տարբերակն է զրույցների ժամանակ խուսափել բուն խնդիրներից։
Հակահայկականությանը վերջ է դրվելու։
Քարահունջի ամբողջ աշխարհի բարեկամնե՛ր,
ովքեր կուզենան ցույց տալ, որ իրենք ՏԵՐ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏՎԻՆ, ՖԲ-ում գրե՛ք անձնական նամակով մշակույթի փոխնախարար Tigran Galstyan-ին "Քարահունջ +1", որպեսզի նա տեսնի, որ սա անձնական հարց է ցանկացած հայի համար։
Ցանկացողները նաև կարող են կիսվել մշակույթի փոխնախարարի հետ իրենց մեկնաբանություններով ու գնահատականներով ներքոնշյալ կապերի միջոցով»,-նշված է «Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան