Ջոնի Դեպը մեղադրել է Էմբեր Հերդին ընտանեկան բռնության մեջ
Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի դեմ՝ մեղադրելով նրան ծեծի և զրպարտության մեջ, պահանջել է 50 մլն դոլար փոխհատուցում։ Իզվեստիայի հաղորդմամբ, այդ մասին գրել է Daily Mail-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Նրա խոսքով, 2015 թվականին նախկին կինը նրա վրա է շպրտել օղու շիշ, որը կոտրվել է, վնասել նրա մատը։ Դեպը պնդում է, որ մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, հազիվ է խուսափել մահից, քանի որ նրա մոտ երեք անգամ վարակ է սկսվել։ Դերասանը նաև հայտարարել է, որ դրա պատճառով նա Ավստրալիայից ԱՄՆ է վերադարձել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչի պատճառով Disney ընկերության վրա մի քանի միլիոն է կորցրել։
«Խառնելով դեղերը ալկոհոլի հետ՝ տիկին Հերդն ընտանեկան բռնության բազմաթիվ գործողություններ է կատարել իմ դեմ, երբեմն հենց ականատեսների ներկայությամբ։ Երբեմն դա ավարտվել է լուրջ վնասվածքներով»,- ասել է դերասանը։
Հերդի փաստաբանը Դեպի մեղադրանքները համարել է «հուսահատ փորձը» դերասանի կարիերան վերադարձնելու համար՝ նախաձեռնելով «անհիմն դատական գործընթաց»։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆանտաստիկ գազանները» վտանգված են Ջոնի Դեպի ընտանեկան խնդիրների պատճառով
- Ջոնի Դեպի նախկին կինը՝ նրա «հրեշավոր» լինելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա