Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը։ sport-express.ru կայքը, հղում անելով Marca-ին, գրում է, որ 33-ամյա խորվաթը որոշել է մադրիդցիների հետո երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ։
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է կիսապաշտպանի խաղից։ Ֆրանսիացին կասկածներ ուներ, թե արդյոք խաղացողը կարող է օգուտ տալ թիմին։ Նա ենթադրում էր, որ խորվաթ ֆուտբոլիստի լավագույն շրջանն արդեն անցել է, և նա առաջիկայում վատ կխաղա։
Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալում» անցկացրել է 46 խաղ, 4 գոլի հեղինակ է։ Նրա պայմանագիրը լրանում է 2020 թվականի ամռանը։ Transfermarkt-ը գնահատում է ֆուտբոլիստին 25 միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Զիդանը կասկածում է՝ արդյոք «Ռեալին» պետք է Մոդրիչը
- «Ռեալը» Մոդրիչին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր
- «Յուվենթուսն» ուզում է ձեռք բերել Մոդրիչին
- Լուկա Մոդրիչի հայրը չի կարողացել զսպել արցունքները
- Լուկա Մոդրիչը մտափոխվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա