Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե չենք ունեցել. Օսիպյան
«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին։
Դիտարկանը, թե ինչպես էր ինքնաբուխ, եթե վարչապետի կոչով էր, ոստիկանապետը պատասխանեց. «Ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի դրույթում, ես համարում եմ դա ինքնաբուխ շտապ հավաք»։
Հարցին, թե օրենքի համաձայն՝ ակցիաները պետք է անցկացվեն դատարաններից որոշակի հեռավորության վրա, որպեսզի դրանց աշխատանքը չխոչընդոտեն, բայց ճիշտ հակառակն է եղել, և արդյոք ոստիկանները կաշկանդված են եղել, Վ. Օսպիպյանն ասաց, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել և այնպես չի եղել, որ ոստիկանությունը պարզապես ներկա է գտնվել այդ ակցիային. «Ունենք տեսանյութեր, որտեղ ոստիկանները ակցիա անող քաղաքացիներին հորդորում են բացել մուտքերը։ Ուղղակի քաշքշուկներից և բախումներից խուսափելու համար ընտրել ենք այնպիսի մարտավարություն, որ բացատրական աշխատանքներով փորձեին բացել դատարանների մուտքերը»։
Դիտարկմանը, թե 1100 հոգի էր մասնակցում ակցիային, միթե հնարավոր չեղավ բացել դատարանների մուտքերը, ոստիկանապետը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ 1100 հոգի է եղել, դուք առաջնորդվում եք քանակով, մեզ համար մեկ մարդն էլ է քաղաքացի»։
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ Արցախի Հանրապետության ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած միջադեպին. «Վիտալի Բալասանյանի հետ կապված որևէ խնդիր ի սկզբանե մենք չենք ունեցել և չենք դիտարկել այդ իրականացվող միջոցառումը, որ այնտեղ գտնվում է Վիտալի Բալասանյանը։ Ուղղակի Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, չնախատեսված»։
Հարցին, թե ի վերջո, զննություն չիրականացվեց, ոստիկանապետը պատասխանեց. «Այն, ինչ ոստիկանությանը հետաքրքրում էր, ոստիկանությունը տեղում ուսումնասիրել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել
- Վիտալի Բալասանյան. Կգա ժամանակը համապատասխան անձինք պատասխան կտան այս արարքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան