Apple-ն ամենաթանկ բրենդն է
Ամերիկյան Apple ընկերությունն իններորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes-ի վարկածով ամենաթանկ բրենդների վարկանշային ցանկը: Apple ապրանքանիշի գինը գնահատվում է 205,5 միլիարդ դոլար՝ 12 տոկոսով ավելի քան անցյալ տարի:
Առաջատար հնգյակում են Google-ը՝ 167,7 միլիարդ, Microsoft-ը՝ 125,3 միլիարդ, Amazon-ը՝ 97 միլիարդ և Facebook-ը 88,9 միլիարդ դոլար արժեքով: IT շուկայից դուրս ամենաթանկ ապրանքանիշը Coca-Cola-ն է՝ 59,2 միլիարդ դոլար:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ցանկում ամենաշատն ամերիկյան կորպորացիաներն են՝ 56 բրենդ, գերմանականները՝ 11, ֆրանսիականները՝ 7 և ճապոնականները՝ 6 ապրանքանիշ: Ընդհանուր առմամբ, ցանկում 16 երկրի ապրանքանիշներ են: Ռուսական ընկերություները թոփ-100 չեն մտել: