Բողոքի ակցիա ՝ ԲԴԽ դիմաց
Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանաջելով ԲԴԽ արձակումը, ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի հրաժարականը։
Նախաձեռնության անդամներից Արթուր Մովսիսյանը նշեց, որ ԲԴԽ շենքից որևէ դատավոր դուրս չի գալու առանց իր հրաժարականի դիմումի, հակառակ դեպքում՝ «տոտալ բլոկադա ամբողջ Երևանում»։
«Այս կազմը, ինչ հիմա կա, մեզ պետք չի։ Նոր մարդիկ եթե կնշանակվեն, կնշանակվեն միայն անցումային արդարադատություն իրականացնելուց հետո»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցը։
Ա.Մովսիսյանը նշեց, որ հեղափոխությունը պետք է հասցնել տրամաբանական հաղթական ավարտին, հիմա իրենք անում են այդ քայլը։ Նրանք պահանջում են նաև նոր Սահմանադրություն։
«ԲԴԽ շենքը փակելուց հետո փակելու ենք Սահմանադրական դատարանի շենքը, պահանջում ենք նոր Սահմանադրություն, անցումային արդարադատություն»,- նշեց նախաձեռնության անդամը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան