Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային
2019 թվականի մայիսի 23-ին Հայ-Հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը» թեմային:
650 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդին (1869-1948թթ.): Նամականիշն ամբողջությամբ ձևավորված է գեղարվեստական ոճով, իսկ Մահաթմա Գանդիի կերպարը ներկայացված է եթերային գույներով՝ խորհրդանշելով իր «ո՛չ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը և խաղաղասիրության գաղափարները:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գանդիի շնորհիվ Հնդկաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայից: «Մահաթմա» թարգմանաբար նշանակում է «Մեծհոգի»: Գանդին ճանաչվել և հարգվել է Հնդկաստանում իբրև Հնդկաստանի հայր։ Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանում նշվում է իբրև «Գանդի Ջայանտի» ազգային տոն, իսկաշխարհում՝ «Ո՛չ բռնությանը» միջազգային օր։
Թողարկման օրը` 23 մայիսի 2019թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 40 000 հ.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին