Արտոնություն՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը
Կառավարության որոշմամբ «Ջերմուկ գրուպ» ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
Գործադիրի այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 363,110,020 ՀՀ դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 756 մլն դրամ, որից 30 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 696 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: