Beeline-ն անցկացնում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիա
Հայաստանում Beeline-ը հայտարարում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիայի անցկացման մասին: Մինչև 2019 թ․ հունիսի 30-ը հաճախորդները կարող են այդ հեռախոսը գնել 55990 դրամով՝ միանալով «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 մարզային» փաթեթներին, և կստանան 10000 դրամ իրենց հաշվին։ Սմարթֆոնը նաև հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։
«Beeline-ի գրասենյակներում սմարթֆոնների տեսականին համալրվել է ZTE ընկերության այս սիրված և մատչելի մոդելով։ Հեռախոսը հիանալի է գին-որակ համադրության տեսակետից և համեմատաբար ցածր գնի դիմաց թույլ է տալիս օգտվել ժամանակակից կապի բոլոր տեխնոլոգիաներից և հավելվածներից։ Մեր հաճախորդների համար գնի մեջ ներառված է նաև ծառայությունների փաթեթ, որն այս հեռախոսի ձեռքբերումն ու օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ ու հարմար» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ZTE Blade A530-ը կառավարվում է Android 8.1 (Oreo) օպերացիոն համակարգով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ՝ 13 և 5 մեգապիքսել, ինչպես նաև 2600 mAh մարտկոց։ Հեռախոսն ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան