Առաջին վթարը Ստամբուլի նորաբաց օդանավակայանում
Ստամբուլի նորաբաց 3-րդ օդանավակայանում ինքնաթռի մասնակցությամբ առաջին վթարն է տեղի ունեցել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ամերիկյան ուղևորատար Boeing 777-300-ը մինչ արագություն հավաքելը, բախվել է թռիչքուղու էլետրասյուներից մեկին, ինչի հետևանքով կտրուկ թեքվել է և կանգ առել։ Օդանավում գտնվող 274 ուղևորից ոչ մեկ չի տուժել։ Ինքնաթիռը Ստամբուլից մեկնելու էր Անկարա։ Չվերթը անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկվել է և ուղևորները մեկ այլ ինքնաթիռով են մեկնել Անկարա։
Վթարված ինքնաթիռը պատկանում էր «Turkish Airlines» հայտնի ավիաընկերությանը։ Վթարի պահը արձանագրվել է տեսախցիկների կողմից և լայն տարածում գտել համացանցում։
Հարակից հրապարակումներ`
- Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում
- Ստամբուլի նոր օդանավակայանի կառուցման ընթացքում 30 բանվոր է զոհվել
- Երևան-Ստամբուլ չվերթը կիրականացվի Ստամբուլի նոր օդանավակայանով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին