Դատախազությունը Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացրել
ՀՀ դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
«Մեկը՝ վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու բողոքն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ»,- հայտնեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրել է և ուղարկել Սահմանադրական դատարան։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյան. Ես չունեմ որևէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարության վերաբերյալ
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին