Ընթացիկ տարվա շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Փարպի գյուղից
Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից և հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվել՝ համակարգված ծրագրի տեսքով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաև կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։
Կնյազյանները տևական ժամանակ՝ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում։ Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո և ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրը՝ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել: Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակում՝ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը:
«Ես և որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում։ Ապրում ենք առանց որևէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց։ Միայն խոնավություն՝ անձրևից հետո, և սառը պատեր։ Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիս՝ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սերգոն։
Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը՝ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը:
«Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարևոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը: Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։ Անչափ կարևորում եմ նաև կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում և ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Մայիսյան տոների առթիվ՝ ստացի՛ր 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
- Առաջարկ մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
- «Apps Club». խաղեր, հետաքրքիր հավելվածներ և ոչ միայն. Վիվասել-ՄՏՍ
- Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին