Սիս գյուղի երեխաների բողոքը տեղ հասավ, ճանապարհը կասֆալտապատվի
Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին։
«Պարոն Պապիկյան, տեսել եք այն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս և ասում՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեցին ու ճանապարհը չսարքեցին։ Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ ճանապարհը կասֆալտապատեն։ Ըստ նրա՝ նախագիծն արդեն ուղարկել են, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնելու միջոցով իրականացնեն ճանապարհաշինական աշխատանքները, որպեսզի գործընթացն արագ լինի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Սրանից հետո Հայաստանի բոլոր երեխաները կիմանան՝ խնդիրը բարձրաձայնելու ճիշտ ձևը որն է»։
Վարչապետն էլ կատակեց. «Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, բայց գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան