Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ երաշխավորությամբ, ինչից հետո սոցիալական ցանցերում տարբեր անձինք հետաքրքրվում էին դատավորի բնակության վայրով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական դեպարտամենտը դատավորի անվտանգությունն ապահովելու համար դիմել է ոստիկանություն հենց այդ պատճառով, քանի որ մասնավորապես վարչապետի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո դատավորների նկատմամբ ատելության ալիք է բարձրացել սոցցանցերում և որոշ շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
- Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան