Ազատության հրապարակում իշխանություններին դեղին քարտ ցույց տվեցին
Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց, կրկն լրջանալու կոչ արեց ու հույս հայտնեց, որ երկրորդ անգամ դեղին քարտ ցույց տալու անհրաժեշտություն չի լինի։
Ապա ամբիոնին մոտեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ ամփոփիչ ելույթ ունենալու։
«Մենք եթե հանրահավաք ենք գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ։ Այս հանրահավաքն ունի իր հստակ ուղերձը՝ նախ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի։ Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, երբ կորուստներն անդառնալի են լինում»,-ասաց Ռուստամյանը։
Դաշնակցական գործիչն ասաց, իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն չի համապատասխանում երկրի առաջ եղած մարտահրավերներին, ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ, կուտակում նոր խնդիրներ։
«Ոմանք իշխանություն են ստացել ու չգիտեն, թե ինչ անեն։ Ու անում են ինչ որ խելքներին փչի»,-ասաց Ռուստամյանը՝ կոչ անելով իշխանություններին կատարել իրենց հանձնառությունը, հակառակ դեպքում ցույց տված դեղին քարտերը մի օր կարմիր կդառնան։
Հանրահավաքն ավարտվեց։ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, առաջիկա հանդիպման մասին տեղյակ կպահեն, իսկ հանրահավաքի մասնակիցները կասեն՝ կա՞ անհրաժեշտություն նոր դեղին քարտ ցույց տալու համար, թե՞ ոչ։
Այս պահին Ազատության հրապարակում երգեր են հնչում։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը
- Իշխան Սաղաթելյան. Եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք
- Գեղամ Մանուկյան. Առաջին անգամ հանրահավաք է հրավիրվում՝ իշխանությունների լրջանալու կոչով
- Հրատապ, ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում