Քանի կերպար է մահացել «Գահերի խաղում»
Ամերիկյան The Washington Post թերթի հաշվարկներով, «Գահերի խաղը» սերիալի ութ եթերաշրջանում Երկաթե գահի համար պայքարում մահացել է 6887 կերպար, այդ թվում մարդիկ, կենդանիներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, սերիալի ամենաարյունարբու հերոսը Դրոգոն վիշապն է, որն ութ եթերաշրջանում այրել է 1426 կերպար։ Երկրորդ տեղում է Արյա Սթարկը, ում ձեռքով սպանվել է 1278 կերպար, երրորդում՝ Ռեյգար վիշապը, սպանել է 273 կերպար։ Չորրորդ և հինգերերորդ տեղերում են Սերսեյա Լանիսթերը (199) ու Ջոն Սնոուն (112)։
Մահվան ամենատարածված պատճառներից էր կենդանիների հարձակումը, այդ թվում վիշապների՝ 1756 մահացած կերպար, 1244 կերպար սպանվել է սև կախարդանքի ազդեցությամբ, 801՝ սառը զենքով, այդ թվում սրերով և դաշույններով։
«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքի հիման վրա։ Տեղի ԶԼՄ-ների գնահատականներով, սերիալի նկարահանման համար ծախսվել է 500 միլիոն դոլար։ Առաջին սերիան ցուցադրվել է 2011 թվականի ապրիլի 17-ին։ Այդ ժամանակվանից սերիալը ողջ աշխարհում մեծ ճանաչում է ստացել։ Եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի վերջին սերիան, որը ցուցադրվել է մայիսի 19-ին, դիտել է ռեկորդային՝ 19,3 միլիոն մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի
- «Գահերով խաղի» լավագույն սերիան
- Էմիլիա Քլարկը «Գահերով խաղից» առաջ լսել է Հիտլերի ելույթները
- Չինաստանում չեն ցուցադրել «Գահերով խաղն» ԱՄՆ-ի հետ առևտրային վեճի պատճառով
- Ինչպես է ավարտվում գրքային «Գահերով խաղը»
- Ավելի քան 1 միլիոն մարդ պահանջել է վերանկարահանել «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը
- «Գահերի խաղի» 8-րդ սեզոնի սաունդթրեքներից մեկը Սերժ Թանկյանն է կատարել
- «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են վերանկարահանել ութերորդ եթերաշրջանը
- Հայկական դուդուկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում
- Ով ես դու «Գահերի խաղում»