«Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
«Եվրատեսիլի» կազմակերպիչները վերանայել են մրցույթի արդյունքները, վերահաշվարկել են մասնակիցների միավորները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ շոուի ժամանակ որոշ միավորներ ճիշտ չեն գումարվել, մարդկային սխալի պատճառով միջին արդյունքը սխալ է հաշվարկվել:
«Որպես հարգանքի նշան արտիստների և ԵՀՄ անդամների նկատմամբ, մենք կցանկանայինք ճշգրտել վերջնական արդյունքները կանոններին համապատասխան»,- գրված է հայտարարությունում։
Որոշ երկրերի ստացած միավորները փոխվելով՝ փոխվել են նրանց զբաղեցրած տեղերը։ Առաջին եռյակն անփոփոխ է մնացել: Մասնավորապես, հինգերերոդ և վեցրերորդ տեղերը գրաված Նորվեգիան և Շվեդիան տեղերով փոխվել են, Հյուսիսային Մակեդոնիան անցնել է Ադրբեջանից, Բելառուսը՝ Գերմանիայից։
«Եվրատեսիլի» հաղթող որոշվում են հեռուստադիտողից և ժյուրիից ստացված միավորներով՝ 50x50 հարաբերակցությամբ։ Այս տարի հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչը։ Հայաստանը ներկայացնող Սրբուկը չէր անցել եզրափակիչ։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլը»՝ անձայն
- «Եվրատեսիլի» հաղթողը խախտել է մրցույթի գլխավոր կանոնը
- Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան