Փաստաբանները հույս ունեն, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն
Փորձաքննությունը հաստատել է, որ Խաչատուրյան քույրերը, որոնք սպանել են իրենց հորը, գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում, իսկ հայրը բազմիցս նրանց նկատմամբ կատարել է սեռական բնույթի հանցագործություններ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, քույրերի փաստաբանները լրագրողներին ասել են, որ այդ իսկ պատճառով պետք է քույրերին արդարցնել և հետմահու գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ։
«Փորձաքննությունները հիմք ենք տալիս ենթադրելու, որ աղջիկների՝ անհրաժեշտ պաշտպանության վարկածն ամբողջությամբ հաստատվել է։ Մի քանի տարի հայրը նրանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն է կատարել։
Միխայիլ Խաչատուրյանի գործողությունների արդյունքում աղջիկների մոտ զարգացրել են դժվար վերաբերմունքի սինդրոմ և հետտրավմատիկ սթրեսային խանգարում»,- ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
Փաստաբաններից Յարոսլավ Պակուլինը նշել է, որ երեք քույրերի պաշտպանները պատրաստում են համատեղ դիմում՝ քույրերին ճանաչել տուժող և ստուգել Միխայիլ Խաչատրյանի գործողությունները հանցագործության հիմքով։ Հանցագործությունների մեջ մտնում են՝ ծեծ, խոշտանգումներ, բռնաբարություն, սեռական բնույթի բռնի գործողություններ, անբարո գործողություններ, որոնք հասցրել են ինքնասպանության փորձի։ Փաստաբանն ասել է, որ 2016 թվականին Քրիստինա Խաչատուրյանը փորձել է ինքնասպանություն գործել։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
- Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
- Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին