Մասիսի քաղաքապետը շարունակում է մնալ մեղադրյալ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն ու մանրամասնում, որ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
«Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ»,-հայտնում են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի քաղաքապետ. Չեմ անդամագրվի ՔՊ-ին
- Մասիսի քաղաքապետի գործով մեղադրաական եզրակացությունը դատախազությունը չի հաստատել
- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը դադարեցվել է. ՀՀ դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին