Սաակաշվիլին խնդրել է Զելենսկուն վերադարձնել իրեն ուկրաինական քաղաքացիությունը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերադարձնել իրեն ուկրաինական քաղաքացիությունը։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սաակաշվիլու փաստաբանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք շարունակելու ենք ակտիվ պաշտպանությունը Միխայիլ Սահակաշվիլու՝ Ուկրաինա վերադարձի հարցում։ Նոր ժամանակաշրջան է՝ նոր նախագահ։ Եղել եմ Ուկրաինայի նախագահի վարչակազմում և, որպես Սաակաշվիլու փաստաբան, Վլադիմիր Զելենսկու անունով ներկայացրել եմ Սաակաշվիլու դիմումը՝ արդարությունը վերականգնելու և նրան ուկրաինական քաղաքացիություն վերադարձնելու համար»։
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին։ Նրա դեմ հարուցված են քրեական գործեր։ 2015 թվականի գարնանից նա մուտք էր գործել ուկրաինական քաղաքականություն։ Այդ ժամանակ նախագահ Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել, նշանակել Օդեսայի նահանգապետ։ Արդեն 2016 թ. նոյեմբերին Պորոշենկոն ազատել էր Սաակաշվիլուն՝ հայտարարելով, որ նա ոչ միայն տարաշրջանը զարգացնելու իր խոստումը չէր կատարել, նաև այդ շրջանի տնտեսական ցուցանիշներն ավելի էին վատացել։ 2017 թվականին Սաակաշվիլին զրկվել էր ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ այն ստանալու պահին կեղծ տվյալներ էր ներկայացրել։ Նրա մուտքն Ուկրաինա մինչև 2021 թվականն արգելված է։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլու դատավճիռն անփոփոխ է մնացել
- Սաակաշվիլու կինը Վրաստանում սկսում է բողոքի ակցիաներ
- Վրաստանում հարձակվել են Սաակաշվիլու կնոջ վրա
- Պուտինը խորհուրդ է տվել Սաակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիրը
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա