ՖԻՖԱ. ԱԱ-2022-ին թիմերի քանակը չի փոխվի
ՖԻՖԱ-ն 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջանության մասնակիցների թիվը չի ընդլայնի։ Եվրանյուզի հաղորդմամբ, մրցաշարին ավելի շատ թիմեր հրավիրելու առաջարկով հանդես էր եկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն։ Նա նշել էր, որ այդ դեպքում խաղերի կեսը պետք է ընդուներ հարևան երկրները, իսկ դա կարող էր նպաստել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորմանը։
«Ֆոտբոլը հրաշքներ է գործում»,- ասել էր ՖԻՖԱ-ի նախագահը։
Գործող պլանով, ընդլայնված ձևաչափով աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենա 2026 թվականին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության համաձայն, Կատարում այդ գաղափարի իրականացման համար ուղղակի ժամանակը բավարար չէ. ՖԻՖԱ-ի Կոնգրեսը, որը կարող էր թույլ տալ նորարարություններ, նախատեսված է հունիսի 5-ին:
Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպումը դժվարանում է այդ երկրի՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու Եգիպտոսի միջև լարված հարաբերությունների պատճառով: 2017 թվականի հունիսին նրանք բոլոր կապերը խզել էին Դոհայի հետ և շրջափակել երկիրը՝ մեղադրելով դրա ղեկավարությանն ահաբեկչության աջակցության համար։ Կատարի իշխանությունները մեղադրանքները չեն ընդունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա